Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանը կթվայնացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրի կողմից որոշում է ընդունվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով:

Ծրագրով նախատեսվում է թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերը, ինչպես նաև իրականացնել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) միանալուն ուղղված նախապատրաստական քայլերը: Ծրագիրը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործընթացում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը:

Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանի թվայնացումը և տեղեկատվության հանրայնացումը, ինչպես նաև ԱՃԹՆ-ին անդամակցելուն ուղղված` ՀՀ ջանքերը կհանգեցնեն ավելի բաց և արագ արձագանքող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:




Լրահոս