Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է մասնակցել Լա Լիգայի 21-րդ տուրում կայանալիք «Բետիս»-ի հետ արտագնա խաղին։
El Mundo Deportivo-ն հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի պաշտպանն ապաքինվել է ազդրի մկանի վնասվածքից ու պատրաստ է օգնել իր թիմին։
Հավելենք, որ «Բետիս» – «Ռեալ» խաղը կայանալու է հունվարի 24-ին։ Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը մասնակցել է 11 հանդիպման՝ խփելով 1 գոլ ու ստանալով 3 դեղին քարտ։