ՄԻԵԴ-ի հերթական վճիռները Հայաստանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն  այսօր երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի: Դրանցից երկուսի մասով վճարվելու է 7200 եվրո, իսկ մյուսով 300 եվրո որպես փոխհատուցում և 630 եվրո որպես փոխհատուցում:

«Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանը ճանաչել է Եվրոպական կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի խախտում՝ նշելով, որ դիմումատուն հնարավորություն չի ունեցել իր սեփականությունը նվիրել իր երեխաներին: Հենց այս գործով դատարանը  պարտավորեցրել է վճարել 3000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 630 եվրո՝ որպես ծախսեր:

Վճիռներից երկուսը վերաբերում են  «Գույումչյանն ընդդեմ Հայաստանի», «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերին, որոնցում բավարարվել է դիմող կողմի պահանջը:

Առաջին դատական գործում որպես դիմող կողմ են ներկայացված Գարեգին Գույումչյանի որդին, հարսը և կինը:  Գործն առնչվում է Վանաձորում բնակվող Գարեգինին ու նրա կնոջը, ովքեր փոքր ընտանեկան բիզնես էին բացել: 2002 թվականին Գարեգինը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, սակայն բավարար ապացույցների բացակայության արդյունքում 2002-ի սեպտեմբերին բոլոր մեղադրանքները հանվում են: Ընտանիքը 2004 թվականին վաճառում է բիզնեսը: Նույն տարում Գարեգինը դատական գործ է հարուցում անօրինական հետապնդումների դիմաց փոխհատուցում ստանալու նկատակով, սակայն նրա հայցը չի բավ րարվում:

«Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործի դիմող կողմը տիկին Թովմասյանն է, ում 1991 թվականին հատկացվել էր բնակարան: Խորհրդային Միության փլուզումից հետո շենքի շինարարությունը դադարեցվել էր: 2007 թվականին Թովմասյանը դիմել էր դատարանին` պահանջելով բնակարան կամ փոխհատուցում:

Երկու դեպքում էլ դիմում ներկայացրած քաղաքացիները բողոքի էին ներկայացրել ՄԻԵԴ-ին առ այն, որ նրանց հնարավորություն չի տրվել դիմելու Վճռաբեկ դատարանին:

«Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործի դիմող կողմը Վարյա Սաֆարյանն է, ով ծնվել է 1934 թվականին և բնակվում է Հայաստանում: Գործն առնչվում է Սաֆարյանի բողոքին առ այն, որ նրան չի հաջողվել կիսել և փոխանել Երևանում գտնվող ունեցվածքը երեխաներին, ինչպես նաև պաշտոնապես գրանցել սեփական հողատարծքում կառուցած տաղավարը:




Լրահոս