ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բավական մեծ գումարներ է ծախսում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԳՆ-ն ՀՀ պետբյուջեից 3 մլն 370 հազար դրամ է տրամադրել  Արարատի մարզի Մխչյան գյուղի կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայանին՝ արհեստական սերմնավորման համար: Նույն նպատակով 1 մլն 730 հազար դրամ էլ հատկացրել է Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայանին: Ի դեպ, նշենք, որ Մխչյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, իսկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը ծնունդով Արարատի մարզից է եւ մինչ նախարար դառնալը աշխատում էր ԱԺ նախագահի որդուն պատկանող «Արտֆուդ» ձեռնարկությունում: Հավանաբար, հենց սրա համար էլ Մխչյանի կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայանին մոտ երեք անգամ ավելի գումար է տրամադրվել:




Լրահոս