Նախօրեին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով ստեղծելու ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության նախաձեռնությանը: Նշենք, որ դեռեւս 2008-ի հունիսի 16-ի որոշմամբ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով էր ստեղծվել, որը ղեկավարում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: «Ժողովուրդ»-ը նրան հարց ուղղեց, թե ինչու է ինքը դեմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը եւ ինչ մտավախություն ուներ, որ բացահայտել էր հանձնաժողովի գործունեության ընթացքում: «Ես բազմաթիվ անգամ հրապարակային ասել եմ, որ ցանկանում եմ՝ այդ հանձնաժողովը գործի: Իսկ իմ քվեարկությունը զուտ ֆրակցիոն կարգապահությունից ելնելով է եղել: Անկեղծ ասած, ճիշտ կլիներ գոնե ձեռնպահ քվեարկելը, պահի տակ, եթե ես կողմնորոշվեի, ձեռնպահ կքվեարկեի, բայց ավելի շուտ ես գնացի ֆրակցիոն կարգապահությանը»,-ապաշխարող դեմքով ասաց Նիկոյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ