Բաշար Ասադը չի կարող լինել Սիրիայի ապագան. Ֆրանսուա Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում անցումային քաղաքական շրջանը պետք Է սկսվի արդեն այս տարի, դրա հետ մեկտեղ` ՍԱՀ-­ի ներկայիս նախագահ Բաշար Ասադը չի կարող դիտվել որպես իր երկրի ապագա քաղաքական գործընթացի մասնակից: Այս հայտարարությամբ Փարիզում հանդես Է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. հաղորդում է ՏԱՍՍ­-ը:

Օլանդը նաև ընդգծել է, որ հունվարի 25-­ին Ժնևում կայանալիք բանակցություններում կբարձրանա նաև Սիրիայի կառավարության ապագա ձևաչափի հարցը: «Մենք լավ գիտենք, որ Բաշար Ասադը չի կարող լինել Սիրիայի ապագան: Սակայն բանավեճերը պետք Է սկսվեն, և մենք պետք է ելք գտնենք: Մեզ հարկավոր են տարածաշրջանի բոլոր երկրները, բոլորը, ովքեր կշիռ ունեն միջազգային հանրակցության մեջ: Ֆրանսիան չի ցանկանում որևԷ մեկին հեռացնել», – նշել է նա:




Լրահոս