«Ֆեյսբուք»-ում աղավնիների «մրցավազք» է սկսվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքահայությունը քննարկման նոր թեմա է գտել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ բժշկական գիտություններիի դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի՝ արդեն հանրահայտ դարձած և մեծ աղմուկ բարձրացրած գրառումը՝ «Էլեգիա» վերտառությամբ և խաղաղության խորհրդանիշ աղավնիների «մասնակցությամբ», խախտել է տևական անդորրը:

12525437_599445720208695_8340917186229765560_o

«…Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև՛, և արևի մեջ այսքան ձյու՛ն չկա…»,- ասում է  «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը՝ լցված աշխարհին ճախրանք պարտադրելու մեծ ցանկությամբ:

Նախարարի կնոջ տրամադրությունը, կարծես, շատերին է ոգեշնչել: «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը ևս որոշել է անմասն չմնալ ցուրտ ձմռանը գարնանային տրամադրություն հաղորդելուց: Նրա մոտ, սակայն, «Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը …»:

12573702_816895668437491_8080240656337164958_n

Դե ինչ, այսպիսով՝ «աղավնիների մրցավազքը» համարում ենք մեկնարկած:




Լրահոս