ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին շուրջ 30 լրատվամիջոցների լրագրողներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ, որպեսզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած «հրապարակային վիրավորանք» ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, եւ հեռախոսով տեղեկատվություն ճշտելը դատարանը չհամարի անձնական զրույց: Դ. Հարությունյանը երեկ ասաց, թե չի պատրաստվում ընդառաջել լրագրողներին. «Դա կնշանակի, որ մենք ինչ-որ մի կատեգորիայի մարդկանց մեկ այլ ձեւով ենք վերաբերվում: Նրանց համար մտցնում ենք առանձնահատուկ կանոններ՝ կապելով մասնագիտական գործունեությանը, դա ճիշտ չէ»: Փաստորեն, Դ. Հարությունյանը «միանում» է դատավոր Նաիրա Ավետիսյանին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին եւ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին, որոնց ցանկացած մարդ կարող է զանգահարել, անվանել «պրաստիտուտկա»՝ մնալով անպատիժ: Հիշեցնենք, որ Ձվերի Խաչիկի այդ պահվածքի պատճառով էր «Ժողովուրդ»-ը դիմել դատարան եւ պարտվել:




Լրահոս