: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հունվարի 21ին ընդունել է ԱՄՆի, Անգլիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի տարբեր համալսարանների աստվածաբանության ուսանողներին, ովքեր այցելել էին Լիբանան Միջին Արևելքի եկեղեցիներին ծանոթանալու նպատակով: Ուսանողների կողքին հանդիպմանը ներկա էին նրանց դասախոսները: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից: Վեհափառ Հայրապետը հանդիպման ընթացքում պատմական ակնարկ է կատարել Միջին Արևելքի վերաբերյալ և անդրադարձել միաստվածության կրոններին և դրանց կապին տարածաշրջանի հետ:
Այս համատեքստում նա ընդգծել է քրիստոնեությունիսլամ երկխոսության և համագոյակցության կարևորությունը: Նորին Սրբությունը լայնորեն ներկայացրել է Հայ եկեղեցին` դրվածքն ու աստվածաբանությունը, ինչպես նաև անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ունեցած կարևոր դերակատարությանը շրջանի և միջեկեղեցական շարժումներում: Ավարտին Արամ Առաջինը պարզաբանող հայտարարություններ է տվել իրեն ուղղված աստվածաբանական, միջեկեղեցական և պատմական հարցերին: