ԼՂ հակամարտության պես սառեցված հակամարտությունները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, նրա խոսքերն է փոխանցում հայտնում է APA-ն:

Նա հավելել է, որ Թուրքիան ձգտում է կայունության և որ տարածաշրջանում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են վտանգ ներկայացնել այդ կայունության ապահովման հարցում:

«Կա վտանգ, որ դրանք ցանկացած ժամանակ կարող են ակտիվանալ և տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ ստեղծել»,- ասել է Դավութօղլուն:




Լրահոս