ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 21-ին, կազմել է 486.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.66 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.68 դրամ (նվազել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689.69 դրամ (աճել է 0.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.77 դրամ (նվազել է 0,31 դրամով):