ԱՅՍՕՐ ԿՏԵՂԱԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 2-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ խիստ բարկացավ եւ հայտարարեց, որ այսուհետ պատգամավորներին ներկա-բացակա են անելու: Ավելին, ԱԺ կայքում հրապարակվելու են ներկա-բացակայի արդյունքները, որպեսզի ընտրողները տեսնեն, թե իրենց ընտրյալներն ինչպես են աշխատում: Արդեն ԱԺ քառօրյայի 3-րդ օրն է, բայց ԱԺ կայքում տեղադրված չէ պատգամավորների ներկա-բացակայի տեղեկանքը: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկանալ, թե ինչու Աբրահամյանն իր խոստումը չի կատարում: Վարչությունից տեղեկացրին, որ պատգամավորների նիստերի մասնակցության վերաբերյալ տեղեկանքն այսօր  կտեղադրվի կայքում:




Լրահոս