Սեյրան Օհանյանի կնոջ գործի շրջանակներում առգրավվել են աշակերտի դպրոցական սևագրերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս անցած տարվա հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին:

Հիշեցնենք, որ այդ հրապարակումներում նախարարի կնոջը մեղադրել էին ուրիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու մեջ: Խոսքն ավելի քան տասը տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի մասին էր, որի հետևանքով զոհվել էր «Հայրապետյան եղբայրներ» ընկերության սեփականատեր Հովհաննես Հայրապետյանը: Երիտասարդի մահվանից հետո «Հայրապետյան եղբայրներ» ընկերությունը ղեկավարում է նրա հայրը՝ Փայլակ Հայրապետյանը:

Եւ ահա, նախարարի ու նրա կնոջ դիմումի հիման վրա` անցած տարվա աշնանը հարուցվեց քրեական գործ, որը քննում է ՀՀ քննչական կոմիտեն: Նշենք, որ նախարարի եւ նրա կնոջ զայրույթն առաջացրած հիմնական նյութի հեղինակը եղել է «Հայկական ժամ» կայքի լրագրող Ալիս Խեչոյանը, որին մինչ օրս իրավապահները չեն հայտնաբերել: Նշված կայքի խմբագիր Աննա Գեւորգյանից տեղեկացանք, որ տոնական օրերին քննչական կոմիտեի ու ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել են իր բնակարանը եւ փորձել գտնել Ալիս Խեչոյանի գրառումները: Քննիչներն առգրավել են անգամ խմբագրի որդու՝ տարրական դասարանի աշակերտի դպրոցական սեւագրերը, ինչպես նաեւ իրենց հետ տարել են համակարգչի հիշողության կրիչը՝ «վինչեսթրը»:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս