Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի խնդրանքով, անդրադառնալով ԱԺ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի տապալմանը, ասաց, թե ինքը վստահ էր, որ այդ հանձնաժողովի հարցը «պռավալ կտան»: «Հայաստանում մինչեւ իշխանափոխություն չլինի, այդ հարցը դրական լուծում չի ստանա, ու թող մոռանան այդ մասին: Ես Ջհանգիրյանին ասել եմ՝ մեկ է, իմացի՛ր, չեն թողնելու: Ախր ո՞նց կարող է, գլխավոր հանցագործները դեմները նստած, իրենք իրենց բացահայտեն: Ես ասել էի, որ մի մահանա կբռնեն: Այս հարցի լուծմանն ու բացահայտմանը կնպաստի միայն իշխանափոխությունը»,-ընդգծեց Հ. Խաչատրյանը:
ԳԻՏԵԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ