ՁԱՅՆ Է ՀԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ «Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացրած հայցի քննության գործով 5-հոգանոց կազմի դատավորներից մեկն է, նախօրեին՝ դատական նիստի ժամանակ, սենսորային հեռախոսով խաղ է խաղացել: Անգամ նրա հեռախոսից բարձր երաժշտություն  է լսվել, ինչն առաջացրել է նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի եւ կազմի մյուս անդամների ժպիտը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, դատավոր Ղազարյանն ասաց. «Ապատեղեկատվություն է, նման բան չի եղել, ես նիստերի դահլիճում զբաղվում եմ նիստերով եւ խաղ չեմ խաղում: Այո՛, չեմ ժխտում, նիստի ժամանակ ինձ մոտ եղել է հեռախոս, եւ այն ձայն է հանել: Մենք՝ որպես նիստին մասնակցողներ, հետեւում ենք նիստի ընթացքին եւ ժամին նայելու համար միացրեցի հեռախոսը, որը ձայն հանեց: Ընդամենը դա է եղել»:




Լրահոս