
«Համաձայն չեմ, որ ներմուծման կրճատումը կարող է կապված լինել բնակչության կողմից պահանջարկի նվազման եւ արտագաղթի հետ»:
Ա՜յ քեզ փայլուն միտքսկ ուրիշ ինչի՞ հետ պետք է կապված լինի ինչ-որ բանի պահանջարկի նվազումը, եթե ոչ բնակչության քանակի նվազման: Իսկ բնակչության քանակի նվազումը մեր երկրում տարեցտարի ավելացող արտագաղթի հաշվին է տեղի ունենում: Դա անհերքելի փաստ է: Այնպես որ, իզուր է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ-ականին բնորոշ լղոզելու համառ մոլուցքով տոգորված, փորձում կրկին արդարացումներ գտնել: Եթե դեռ մեկ ամիս առաջ ՀՀԿ-ականների մտքի գոհարները գոնե ծիծաղ էին առաջացնում, հիմա արդեն՝ ընդամենը ձանձրույթ: