Ամերիաբանկը կնքել է խոշոր պայմանագրեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. հունվարի 21-ին Ազգային պատկերասրահի միջնադարյան որմնանկարների սրահում տեղի ունեցավ Ամերիաբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամերիաբանկի և IFC-ի միջև պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը: Արարողության ընթացքում ելույթ ունեցան Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը, ՎԶԵԲ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Նիք Թեսեյմանը և IFC Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնօրեն Թոմաշ Թելման:

Այս գործարքներն իրենց ծավալով և էությամբ ամենախոշորն են Հայաստանում, նաև տարածաշրջանում, ինչը կապահովի զարգացման և հետագա աճի նոր հնարավորություններ Ամերիաբանկի համար, կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը:

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական համակարգի ամենախոշոր հարկատուն է: Այսօր բանկի ակտիվները գերազանցում են 1մլդ ԱՄՆ դոլարը, որն աննախադեպ է անկախ Հայաստանի բանկային պատմության մեջ:

05e0eace-79fb-4cd2-96ec-86dc0e21c9ff

5f4a7e9c-e6e8-4fb7-86e5-ca42ae56ad6f




Լրահոս