«Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք, ինչ որ խոսում են էդ մասին: Ա՛յ, երբ որ գները կբարձրանան, ավելի պարզ կլինի»:
Ցինիկությամբ ՀՀԿ-ական պաշտոնյաները միմյանց չեն զիջում, նույնիսկ փորձում են մրցակցել: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ախր «բոց» անելուց առաջ գոնե մտածի, նոր խոսի, գոնե իր կուսակցության ծերակույտից սովորի, որովհետեւ նույն ինքը՝ «բոցերի» ռահվիրա Գալուստ Սահակյանը, գոնե տարին մեկ խոսելուց առաջ մտածում է: Մարդ նույնիսկ խոսքեր չի գտնում. ախր ա՛յ հարգելի նախարար, ի՞նչ հերյուրանքի մասին է խոսքը, երբ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ գազի գինը բարձրացնելու խնդրանքով: Պաշտոնական տեղեկատվությունը հերյուրա՞նք է: