«Կարկուտ է եկել… կառավարությո՞ւնն է արել, դա էլ եք մեղսագրում կառավարությանը: Եվ դուք ամեն ինչ միանգամից եք ուզում, բայց դա չի ստացվելու»:
Կառավարությունը նախ մեղավոր է, որ իր կազմը չի փոխել, եւ այսօր կրկին Հրայր Թովմասյանի նման նախարար ունենք: Իսկ կարկուտը ոչ ոք կառավարությանը չի մեղսագրում, քանի որ տեղից կառավարությունն այնքան վնաս է պատճառել ժողովրդին, որ եղածին էլ արդարացում չկա, եւ նոր մեղքեր ու սխալներ որոնելու կարիք էլ չկա: Կոնկրետ կարկուտի հարցում կառավարությունը մեղավոր է, որ գյուղացու վնասները չի փոխհատուցում կամ էլ հայտնի չէ՝ որքանով կփոխհատուցի: Մարդիկ ամեն ինչ միանգամից չեն ուզում, այլ ուզում են մարդավայել ապրել. ընդամենը: Իսկ թիվ մեկ արգելքը նման պաշտոնյաներ ունենալն է: