Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
«Այս հավաքին մասնակցում են մարզիկներ, ովքեր Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հավակնորդներն են: Մինչ այդ, տղաները կմասնակցեն ևս մեկ հավաքի` Աբովյանում, որից հետո կկայանա Հայաստանի առաջնությանը: Այնուհետև կրկին կվերադառնանք Ծաղկաձոր` կշարունակենք նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որին կմասնակցեն 8 ծանրորդ: Մասնակիցների անունները հայտնի կդառնան Հայաստանի առաջնությունից հետո: Եվրոպայի առաջնության արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնող մարզիկների կազմը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստաի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Հավաքը մեկնարկել է հունվարի 15-ին և կավարտվի 31-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին