ՀՀԿ-ականներն այս պահին քննարկում են կոալիցիա կազմել-չկազմելու հարցը. ինչ կորոշի իշխող կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այսօր սովորականի պես մեկնարկել է 20:00-ին, սակայն սովորականից ավելի երկար է ընթանում: Armlur.am-ի տեղեկություններով`այս  պահին նիստում քննարկվում է ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը:

Ինչպես հայտնի է, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ սկզբունքորեն ընդունել են ՀՀԿ-ի` կոալիցիա կազմելու առաջարկը: Այսօր ԳՄ նիստում քննարկվում է հենց այս հարցը: Իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում կարծիքները շատ են. ոմանք կարծում են, որ պետք է կոալիցիա կազմել  հիմա, իսկ մյուսներն էլ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմելու կողմնակիցն են:

Ինչպես ՀՀԿ գրասենյակից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այսօր սովորականից շատ քննարկումները հենց դրա հետևանքն են: Չի բացառվում, որ այսօր ընդհանուր հայտարարի չգալու դեպքում` հարցի քննարկումը հետաձգվի:




Լրահոս