ԱԱԾ-ն վերջապես մամուլի խոսնակ կունենա. նա «կանտրոլի տակ» է պահել Հ1-ի անցուդարձը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1-ի վարչական բաժնի աշխատակից։

Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտրոլի տակ» է պահել Հ1-ի անցուդարձը։ Հիշեցնենք, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տևական ժամանակ է, թափուր է և լրագրողները շատ դեպքերում դժվարանում  էին որևէ հարցով մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հ1-ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է՝ այլ անձ է աշխատում։ Ենթադրվում է, որ Հակոբյանի   նշանակման   մասին   պաշտոնապես կհայտարարվի փետրվարին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս