«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այն պահից, երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ կոալիցիա մտնելու առաջարկը «սկզբունքորեն» ընդունել են, սկսվեցին բուռն քննարկումներ այս թեմայով։ Եվ իրարանցում սկսվեց հատկապես այն նախարարություններում, որտեղ կարող են նշանակվել ՀՅԴ «նախարարացուները»։
Բնականաբար, դրանք են կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները։ Սակայն մենք տեղեկացանք, որ ՀՅԴ-ն «սկզբունքորեն» համաձայնել է ստանձնել երկու, բայց ազդեցիկ պորտֆելներ, 3-4՝ մանր-մունրի փոխարեն։ Ըստ նախնական լուրերի, նրանք ազդեցիկ են համարում կրթության եւ տարածքային կառավարման նախարարների պորտֆելները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: