«Ժամանակ» թերթը գրում է. «Հրապարակվել է «Սեփականության իրավունքների միջազգային դաշինքի» զեկույցը, որի տվյալներով՝ «Սեփականության իրավունքների պաշտպանության միջազգային վարկանիշում» 129 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը։ 9 կետով ՀՀ-ից ետ մնացող Ադրբեջանը 103-րդ տեղում է։ Հեղինակային իրավունքների պաշտպանության մակարդակով ՀՀ-ն զբաղեցնում է 76-րդ տեղը, կոռուպցիայի վերահսկողության գծով 81-րդ տեղը, քաղաքական կայունության գծով 56-րդ տեղը, «Օրենքի գերակայության» կատեգորիայում՝ 74-րդ տեղը։ Ադրբեջանը զբաղեցնում է՝ համապատասխանաբար 95-րդ, 110-րդ, 81-րդ և 97-րդ տեղը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։