«Տաշիր» մրցանակաբաշխությանը շատ կատարողներ իրենց համարները ներկայացրել են ֆոնոգրամայի տակ, սակայն բոլորից ակնհայտ երեւաց Լիլիթ Հովհաննիսյանի «ֆալշը»: Մի քանի օր երգչուհին համբերատար լռում էր ու չէր պատասխանում իր հասցեին հնչող քննադատություններին, սակայն երեկ չդիմացավ եւ «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանեց, որ ինչպես ինքը, այնպես էլ շատ երգիչներ միշտ գերադասում են երգել կենդանի, սակայն լինում են դեպքեր, երբ անկախ իրենց կամքից՝ ստիպված են լինում անել հակառակը, օրինակ` կտրված է երգչի ձայնը, կամ չի տրվել հնչյունային փորձի հնարավորություն, կամ էլ որոշ դահլիճներ չունեն կենդանի հնչողության համար նախատեսված տեխնիկա եւ այլն:
Ինչ վերաբերում է «Տաշիր» մրցանակաբաշխությանը, երգչուհու պնդմամբ՝ ներկայացումը ավելի ուղղված էր ցուցադրելու գեղեցիկ եւ ակտիվ պարային շոու՝ իր մի քանի երգերից հավաքված պոպուրիով: Երգչուհու խոսքով` մրցանակաբաշխությունը վոկալիստների մրցույթ չէ, իսկ մրցույթներում, որտեղ բացառապես պետք է երգել կենդանի, ինքը բազմիցս զբաղեցրել է առաջատար եւ գլխավոր տեղեր. «Ի դեպ, իմ մասնակցած վերջին միջազգային մրցույթին էլ ստացա «Լավագույն վոկալիստ» մրցանակը: Բոլոր բարկացածներին է ուղղված խոսքս. այս հարցն ավելորդ ուռճացնելն անմտություն է, հակառակ դեպքում դուք ստիպված պիտի լինեք տեսահոլովակներ, անգամ շատ երաժշտական TV հաղորդումներ եւ մեծ շոուներ դիտելիս նույնքան բարկանալ, քանի որ այնտեղ էլ հիմնականում կենդանի չեն երգում երգիչները: Իսկ հիմա վերջապես կասեմ այն, ինչն այդպես էլ բեմից չասացի՝ շնորհակալ եմ»:
ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ