Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 248 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 204-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 44 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 114 հեռախոսազանգ, որոնցից 97-ին լուծում է տրվել, իսկ 17-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս