Օբաման և Մերկելը քննարկել են փախստականների հետ կապված ճգնաժամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-­ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 21­-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փախստականների հետ կապված իրադրությունը. տեղեկացնում է «Արմենպրես»-­ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Երկու ղեկավարները քննարկել են Եվրոպայի պատասխանը փախստականների հետ կապված ճգնաժամին, այդ թվում՝ Սիրիային նվիրված խորհրդաժողովը, որը փետրվարի 4­ին կայանալու Է Լոնդոնում»,­ -ասված է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունը հավելել է, որ երկու ղեկավարներն այդ համաժողովը դիտում են «որպես կարեւոր հնարավորություն սիրիական հումանիտար ճգնաժամի լուծման միջազգային ջանքերն ընդլայնելու համար»: Փետրվարի 4-­ին Լոնդոնում դոնորների խորհրդաժողով են անցկացնելու Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթը եւ ՄԱԿ-Zx ­ը: Դրա ընթացքում պլանավորվում է միջոցներ հանգանակել սիրիացի փախստականների և բուն երկրում պատերազմից տուժածների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս