Կադրային փոփոխություններ` ՀՀ դատախազության համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Սյունիքի մարզի դատախազի պաշտոնից:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Ամբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Այվազյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Արման Ասլանյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:

Տավուշի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Տիգրան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:




Լրահոս