ԱՄՆ-ն դիմել է ՆԱՏՕ-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու առաջարկով։ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հաստատել է, որ համապատասխան առաջարկը ստացվել է, և այժմ նման հնարավորությունը քննարկվում է ՆԱՏՕ-ի անդամների կողմից:
Խոսքը կործանիչների և AWACS համակարգերով համալրված հետախուզական ինքնաթիռների տրամադրման մասին է: ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն չի մասնակցում Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին։