Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ։ Լոնդոնի ICE բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի մարտյան ֆյուչերսների արժեքը կազմում է 30 դոլար:
RIA Novosti-ն հայտնում է, որ նավթի այդ տեսակի գինը բարձրացել է 2.04 տոկոսով ու հասել 30.2 դոլարի։ WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 2.98 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 30.41 դոլարի։