ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձին հաշմանդամության կարգ պետք է սահմանվի, ապա ի՞նչ սկզբունքներով է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում:

Լուսիկ Վարդանյան (58 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրը սպասարկող ԲՍՓՀ-ն: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անձը հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի գրավոր դիմում եւ իր անձնագիրը: Այն դեպքում, երբ քննվող անձն ինքնուրույն չի կարող ներկայացնել փաստաթղթերը, ապա դա կարող է անել նրա ներկայացուցիչը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Մինչեւ 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը:
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ անձի բուժումը կամ բուժսպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության ուղեգիր (88 ձեւ), որտեղ նշվում են քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքները:
Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր եւ դրա մասին նշել է դիմումի մեջ, ապա հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց):      

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խորհուրդ կտանք մեր հայրենակիցներին ավելի տեղեկացված լինել գործող կարգերից՝ հարկ եղած դեպքում ավելորդ քաշքշուկից խուսափելու համար:




Լրահոս