Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից ԱՄՆ-ը սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015 թ. ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման և ահաբեկիչ ճանապարհորդների կանխման  օրենքի: (այսուհետ՝ Օրենք): Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:

ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունը ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղևորներ և միտված է ապահովելու օրինական ուղևորություն, միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության և սահմանի պաշտպանության բարձր չափանիշները:

Համաձայն օրենքի՝ ստորև նշված կատեգորիաների ուղևորները այլևս չեն կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից (Visa Waiver Program (VWP)։

– Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր 2011 թվականի մարտի 1-ից հետո մեկնել կամ եղել են Իրանում, Իրաքում, Սուդանում կամ Սիրիայում (բացառություն են կազմում դիվանագիտական կամ ռազմական նպատակով ճանապարհորդները):

– Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, որոնք միևնույն ժամանակ ունեն Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացիություն:

Այս անձինք սովորական ընթացակարգով մուտքի վիզաներ ստանալու համար կարող են դիմել իրենց երկրներում ԱՄՆ Դեսպանություններ և Հյուպատոսական բաժիններ:

Բոլոր նրանց համար, ովքեր ունեն անհետաձգելի ճանապարհորդության կարիք ԱՄՆ՝ գործնական, բուժման կամ հումանիտար նպատակով, ԱՄՆ Դեսպանությունները և Հյուպատոսական բաժինները պատրաստ են նրանց դիմումներին ընթացք տալ արտահերթ կարգով:

2016 թվականի հունվարի 21-ից ճանապարհորդները, որոնք ունեն վավեր Ճամփորդության հաստատման էլեկտրոնային համակարգ (ESTA) և ովքեր նախկինում նշել են, որ ունեն երկքաղաքացիություն և հանդիսանում են նաև վերը նշված 4 երկրներից որևէ մեկի քաղաքացի, նրանց ESTA-ն կճանաչվի ուժը կորցրած:

Նոր օրենքի համաձայն, Ազգային Անվտանգության դեպարտամենտը կարող է այս սահմանափակումները չկիրառել, եթե գտնի, որ դրանում առկա է Միացյալ Նահանգների  հետաքրքրվածությունը: Սահմանափակումների չկիրառման որոշումը  կկայացվի միայն յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո։

Սահմանափակումների չկիրառումից կարող են օգտվել հետևյալ կատեգորիաների ճանապարհորդող անձինք.

– Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես միջազգային, տարածքային կազմակերպությունների, տեղական  իշխանությունների ներկայացուցիչներ,

– Անձինք, ովքեր պաշտոնական այցով  մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես մարդասիրական/ հումանիտար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

– Լրատվություն ապահովելու նպատակով մեկնած լրագրողները,

– Անձինք, ովքեր մեկնել են Իրան օրինական գործարար նպատակով և հետևել Միացյալ համակողմանի գործողությունների պլանին, հուլիսի 14, 2015թ. (Joint Comprehensive Plan of Action),

– Անձինք, ովքեր մեկնել են Իրաք օրինական գործարար նպատակով:

Կրկին հիշեցվում է, որ ESTA-ի դիմորդների նկատմամբ օրենքի չկիրառումը կորոշվի յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո՝ հետևելով օրենքի պահանջներին:

Բացի այդ մենք կշարունակենք հետազոտել՝ արդյոք օրենքի չկիրառումը կարող է օգտագործվել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ, ովքեր ունեն նաև Իրաքի, Սուդանի, Իրանի և Սիրիայի քաղաքացիություն և ինչ կարգով:

Ցանկացած ճանապարհորդ, ով ստացել է ծանուցում, այն մասին, որ ԱՄՆ մեկնելու համար այլևս չի կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից, կարող է մեկնել ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի վավեր վիզայով, որը կարող է տրամադրել ԱՄՆ Դեսպանությունը կամ Հյուպատոսական բաժինը: Նրանցից կպահանջվի մինչ ԱՄՆ մեկնելը ներկայանալ ԱՄՆ Դեսպանություն կամ Հյուպատոսական բաժին հարցազրույցի  և ստանալ մուտքի վիզա:

Նոր օրենքը չի արգելում ԱՄՆ ճամփորդելը կամ մուտք գործելը: Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրներից ճանապարհորդների մեծ մասի վրա այն չի անդրադառնա:

ESTA-ի դիմումի նոր ձևը, որում ներառված կլինեն հավելյալ հարցեր դիվանագիտական և ռազմական նպատակով այցելությունների համար օրենքով սահմանված բացառությունների վերաբերյալ, շրջանառության մեջ կդրվի 2016 թվականի փետրվարի վերջին:

Մուտքի վիզաների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում. travel.state.gov.

Այն անձանց, ովքեր ունեն ESTA, խորհուրդ է տրվում նախքան ԱՄՆ մեկնելը ստուգել իրենց ESTA կարգավիճակը Մաքսային և սահմանապահ ծառայության կայքում՝ esta.cbp.dhs.gov




Լրահոս