ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բարեկամուհիս երկար տարիներ է՝ ամուսնացած է, բայց նա եւ ամուսինը երեխա չունեն ու ցանկանում են որդեգրել: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի իրավական հետեւանքներ կարող է առաջացնել որդեգրումը: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել դրանք:

Մանուշակ Մխիթարյան (37 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մանուշակ Մխիթարյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին: Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից:
Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ:
Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրման պրակտիկան մեր երկրում թե այլուր երկար պատմություն ունի: Ընդհանուր սկզբունքները, իհարկե, նույնն են, բայց գործող կարգը պարբերաբար փոփոխվում է, ինչի պատճառով երեխա որդեգրել ցանկացող մեր հայրենակիցները մշտապես ու խստորեն պետք է հետեւեն տվյալ պահի կարգին:




Լրահոս