Գրիպով և սուր շնչառական վարակներով ապաքինմամբ դուրս գրված հղիներն ու երեխաները հիվանդությունից հետո ուժերը հնարավորինս արագ վերականգնելու, նոր վարակներից խուսափելու նպատակով շարունակում են մնալ բժիշների հսկողության ներքո:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվում ամբուլատոր օղակում:
Նշենք, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով շարունակվում են համայցերը բժշկական հաստատություններ: Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ծանոթացել բուժվող հիվանդների վիճակին, զրուցել ապաքինվող երեխաների ծնողների հետ: