Հայաստանում երեկ հնչեց վերջին զանգը: Ողջ հանրապետությունում տոնական տրամադրություն էր, իսկ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի շրջանավարտների համար տոնը կրկնակի ուրախ անցկացնելու համար ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, Կորյուն Նահապետյանի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանի բարձ հովանու ներքո “Փարվանա” Ռեստորանային համալիրում տոնական միջոցառում էր կազմակերպվել: Շրջանավարտներին նախ շնորհավորեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Շրջանավարտներին այսպիսի երեկո պարգեւելու համար շնորհակալական խոսքերով հանդես եկան նաեւ շրջանավարտների ծնողները:
Մանրամասները՝ տեսանյութում