
Մայիսի 26-ին-ին Տավուշի մարզի Այգեհովիտ, Դիտավան, Ազատամուտ, Գետահովիտ, Ենոքավան, Ակնաղբյուր եւ Աչաջուր գյուղերում կարկուտ է տեղացել: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ից: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: