Մայիսի 26-ին՝ ժամը 12.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.52-ին քաղաքացի Խուդոյանը ահազանգել է Երևանի ոստիկանություն առ այն, որ մայիսի 26-ին, ժամը 11.40-ի սահմաններում այրվել է Երասխահուն գյուղի 24-րդ փողոցի թիվ 8 տունը (տունը պատկանում է ահազանգողի եղբորը): Դեպքի վայր է մեկնել ՊՀ և ՏԱ Արմավիրի մարզային տեսուչը:
Տան հյուրասենյակում հայտնաբերվել են պլաստմասսե տարրայի մասնիկներ, որոնք, ըստ նախնական վարկածի, լցված են եղել բենզինով: Դեռևս չբացահայտված հանգամանքերում մասամբ ծխացել է Ք. Խուդոյանին պատկանող տան հյուրասենյակի վարագույրը (առանց հրդեհի բռնկման):