Պտղավանում միկրոավտոբուս է շրջվել. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է Ֆորդ մակնիշի միկրոավտոբուս, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում ,Մերսեդեսե մակնիշի 33օօ476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 1957 թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա.Թորոսյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 13 ուղևոր, ովքեր տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ Նատալյա Արմագանյանցի (1951 թ.), Մանուկ Ղազարյանի (1987 թ.), Արամ Խաչատրյանի (1965 թ.), Հովհաննես Հովհաննիսյանի (1960 թ.), Գոռ Խաչատրյանի (1975 թ.), Ռուբիկ Խաչատրյանի (1961 թ.), Սամվել Խաչատրյանի (1965 թ.), Արտյոմ Հակոբյանի (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյանների, Անուշ Ղարբազյանի (1976 թ.) և Լյովա Պապոյանի (2000 թ.) առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար, իսկ Լիաննա Մկրտչյանինը (1996 թ.)` ծանր:




Լրահոս