
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում երեկ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ անդամ գյուղապետ Արթուր Մանուկյանը։ Նրա օգտին քվեարկել է 296 ընտրող: Մյուս թեկնածուները ստացել են՝ ՀՀԿ անդամ Հայկ Սահակյան՝ 116 ձայն, անկուսակցականներ Աշոտ Հայրապետյան՝ 83 ձայն և Գրիգոր Սահակյան՝ 27:
Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 790։ Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, 530։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 8-ն է։