
Մայիսի 24-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամսոն Գ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա ժամը 23.30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում գործող արտասահմանյան ավտոմեքենաների պահեստամասերի ցանկապատված տարածքից ապամոնտաժել եւ փորձել է գողանալ “Օպել” մակնիշի ավտոմեքենայի թափքի սնուցման հաղորդալարերը` կարգավորիչով, սակայն չի հասցրել հանցագործությունը հասցնել ավարտին եւ տեղում բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:Կատարվում է նախաքննություն: