«Իսլամական պետություն»-ը Ջասթին Բիբերի անունն Է օգտագործել իր տեսահոլովակի տարածման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Համացանցում զետեղել Է տեսահոլովակ՝ այն ուղեկցելով երգիչ Ջասթին Բիբերի հեշթեգով (#JustinBieber), հաղորդում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով New Zealand Herald­ին:
Հեշթեգով տեսահոլովակը ցանցում հայտնվել Է հունվարի 22­ի առավոտյան՝ «Ուղերձ իսլամական Արեւմուտքին» վերտառությամբ: Դրանում պատկերված Է
չորս տղամարդկանց մահապատժի տեսարանը:

Ջասթին Բիբերի անվամբ հարցումն ամենատարածվածներից մեկն Է սոցցանցերում, հատկապես վերջին ժամանակներս, քանի որ երգիչը երկրորդ շաբաթն
անընդմեջ գլխավորում Է Billboard Hot 100 չարտը: Միայն Twitter­ում երգիչը գրեթե 74 միլիոն բաժանորդներ ունի:

Ծայրահեղականները հաճախ են օգտագործում հանրաճանաչ հեշթեգներ, որպեսզի իրենց տեսահոլովակներն ավելի արագ տարածվեն Համացանցում:

Երբեմն նրանք հաղորդումներն ուղեկցում են «շտապ նորություն» (#BreakingNews) կամ «Հոլիվուդ» (#Hollywood) նշումներով:




Լրահոս