Շվեդիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել պայթյունի սպառնալիքի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է The Local-ը, Scandinavian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Շվեդիայի Գետեբորգ քաղաքում հարկադրված վայրէջք է կատարել ինքնթիռում ռումբի մասին ահազանգի պատճառով:

Ինքնաթիռում գտնվող  70 անձինք տարհանվել են:

Այս պահին փորձագետները զննում են ինքնաթիռը, իսկ օդանավակայանը ժամանակավորապես փակ է:

Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ ինքնաթիռը Լոս Անջելեսից Նյու Յորք ուևորվելիս ԱՄՆ-ում հարկադիր վայրէջք է կատարել Լաս Վեգասում այն պատճառաբանմամբ, որ ուղևորներն ինքնաթիռում ծխի հոտ են զգացել:




Լրահոս