Մարգարիտա Գասպարյանը կմրցի Սերենա Ուիլյամսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում Մարգարիտա Գասպարյանը մրցել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցևայի հետ և առավելության հասել 6:3, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 26 րոպե:

Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը, որը 6:1, 6:1 հաշվով պարտության է մատնել 18-ամյա ռուսաստանցի Դարյա Կասատկինային:

Գասպարյան – Ուիլյամս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կմրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի և շվեցարացի Բելինդա Բենչիչի դիմակայության հաղթողի հետ:

 




Լրահոս