ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի ուղեկցությամբ այցելեցԱրարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոն։
Փոխնախարարը և գլխավոր մասնագետը շրջել են կենտրոնում, տեղում ծանոթացելսուրշնչառականվարակներով հիվանդների բուժման ընթացքին, զրուցելնրանցհետ:
Կենտրոնում բուժում է ստանում 45 հիվանդ, որից 37-ը` երեխա։ Թոքաբորբ է ախտորոշվել նրանցից 11-ի մոտ, որից 7-ը`մինչև 18 տարեկան։ Ծանր վիճակում հիվանդներ չկան։
Հիվանդանոցն ապահովված է դեղերով և անհրաժեշտ պարագաներով, պահպանվում են սանիտարական և հակահամաճարակային նորմերը։
Նշենք, որ Արարատի մարզի հիվանդանոցներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 129 հիվանդ, որից 95-ը` մինչև 18 տարեկան։