Ուկրաինան տուգանել է «Գազպրոմին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ երկրի տարածքով գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովի ղեկավար Յուրի Տերենտևը, որի խոսքերն է փոխանցում Korrespondent.net-ը։

«Այսօր որոշում է կայացվել Ուկրաինայի տարածքով «Գազպրոմ» ընկերության կողմից հիմնական խողովակաշարերով բնական գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման մասին: Ընկերությունը տուգանվել է 85 միլիարդ գրիվնայի  (մոտ 3,5 միլիարդ դոլար) չափով»,- գրել է նա։

Ավելի վաղ հանձնաժողովից հայտնել էին, որ «Գազպրոմը» 2009-2015 թվականներին մշտապես խախտել է Ուկրաինայի նավթագազային ընկերության հետ պայմանագրի պայմանները։ Երկրի կառավարությունն ապրիլի 22-ին դիմել էր հակամենաշնորհային հանձնաժողովին՝ խնդրելով «Գազպրոմի» նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն սկսել։




Լրահոս