Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 23 ավիաչվերթ և 39 չվերթ հետաձգվել է: «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է երկու չվերթ, երեքի մեկնումը հետաձգվել է։
Հունվարի 19-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել էր ավելի քան 100 չվերթ։
Մոսկվայի տրանսպորտային համալիրի տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ մայրաքաղաքում պահպանվում են եղանակային անբարենպաստ պայմանները, ինչի առնչությամբ վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում հրաժարվել անձնական մեքենաներով երթևեկությունից և օգտվել քաղաքային տրանսպորտից: