
Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ալեքս Տեյշերան շարունակում է մնալ «Լիվերպուլ»-ի տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
«The Times»-ը հայտնում է, որ անգլիական ակումբն առաջարկ է արել «Շախտյոր»-ին: 26-ամյա բրազիլացու համար «Լիվերպուլ»-ն առաջարկել է 32 միլիոն եվրո:
Ավելի վաղ ուկրաինական ակումբը հայտարարել էր ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 50 միլիոն եվրո: