Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից: Նա պատրաստ է Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կայանալիք «Մալագա»-ի հետ առաջիկա խաղին։
Marca-ն հայտնում է, որ Մեսսին մկանային թեթև վնասվածք էր ստացել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ խաղում (6:0)։ Արդյունքում, նա բաց թողեց «Ատլետիկ»-ի հետ գավաթային խաղը, որը նույնպես ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով (1:2): «Բարսելոնա»-ն «Մալագա»-ի հետ հանդիպելու է հունվարի 23-ին՝ մրցակցի հարկի տակ։