
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ին հերթական անգամ համացանցում` azatutyun.am կայքում, հրապարակվել է «փաստաբանը կրկին ահազանգում է` Գևորգ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել» հոդվածը, որի համաձայն` կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնա րկում բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի բռնությունների է ենթարկվում:
Հրապարակման կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն. կալանավորված անձ Գ. Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների և ոչ էլ դատապարտյալների հետ որևէ խնդիր չունի: