ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ ափսոսանք հայտնելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Կարեն Անդրեասյանի հրաժարականի կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստերև.

«Ափսոսանքով տեղեկացանք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, և մենք ողջունում ենք նրան գերազանց աշխատանքի համար:

Եվրամիությունը վստահ է, որ Հայաստանի հաջորդ օմբուդսմենը կնշանակվի Ազգային ժողովի կողմից փոխհամաձայնությամբ և ի վիճակի կլինի պահպանել այդ կարևոր հաստատության անկախությունը:

Եվրամիությունը նվիրված է Հայաստանում բարեփոխումներին աջակցությանը, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և օրենքի գերիշխանության բնագավառում»:

Հիշեցնենք, օմբուդսմենի հրաժարականի կապակցությամբ օրերս ափսոսանք էր հայտնել նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:




Լրահոս